Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր գործիչը դատապարտվել է Էրդողանին վիրավորելու մեղադրանքով

Հունիս 22,2022 16:17

Ermenihaber. Թուրքական դատարանը ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-CHP) նախկին պատգամավոր Սըրրը Սյուրեյյա Օնդերին 10 ամսվա ազատազրկման է դատապարտվել հանրապետության նախագահին վիրավորելու մեղադրանքով:

Մեղադրանքի հիմքը եղել է 2016-ին մեկ այլ գործով որպես մեղադրյալ ներգրավված Օնդերի՝ ցուցմունքի ժամանակ արած «Լիքը բիծ ունեցող քաղաքական անցյալով Էրդողանն է հրամայել» արտահայտությունը:

Մեղադրող դատախազն Օնդերի այս հայտարարությունը որակել էր որպես նախագահի հասցեին վիրավորանք ու պահանջել դատապարտել հենց այդ հոդվածով։ Նախկին պատգամավորի համար պահանջվել էր 1-5 տարվա ազատազրկում:

Դատարանի որոշումը կարդացող դատավորը, նշելով, որ բիծ բառը վիրավորանք է պարունակում, հայտարարել է, որ Օնդերը դատապարտվում է 10 ամսվա ազատազրկման: Միաժամանակ դատարանը հետաձգել է պատժի կիրառումը՝ նշանակելով 5 տարվա պայմանական ազատության շրջան:

Քրդամետ կուսակցության նախկին պատգամավորի դատապաշտպանը հայտարարել է, որ որոշումը հակասում է օրենքներին՝ տեղեկացնելով, որ վճիռը բողոքարկելու են բարձր դատարաններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930