Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-24-ին կլինի Բաքվում, որտեղ բանակցություններ կունենա Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ և կհանդիպի այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հատուկ ուշադրություն կդարձվի 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը: Հիշեցնեմ, որ դրանք կոչված են ապահովելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և Հարավային Կովկասը վերածել խաղաղության, կայունության և բարգավաճման գոտու»,- ասել է Զախարովան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ