Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանում «ՌԻԱ Նովոստի» գործակալության արգելափակումն այն բանից հետո, երբ լրատվամիջոցը հարցազրույց էր հրապարակել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ:
«Ես միշտ ելնում եմ նրանից, որ զանգվածային լրատվամիջոցների և նրանց գործունեության հետ կապված հարցերը պետք է լուծվեն՝ հաշվի առնելով երկու հիմնարար բան՝ օրենքին համապատասխանությունը և հարգանքը խոսքի ազատության և լրագրողների իրավունքների նկատմամբ, ինչն արձանագրված է և՛ ազգային, և՛ միջազգային իրավունքում»,- ասել է Զախարովան:
Նա նշել է, որ առաջ եկող հարցերը Մոսկվան կարգավորում է գործընկերների հետ երկկողմ ձևաչափով և հույս է հայտնել, որ նման միջադեպերը հնարավորինս կքչանան:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ