Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի հերթական նիստը տեղի կունենա մոտ ժամանակներս Մոսկվայում: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Պարբերաբար առաջ եկող միջադեպերը, Ադրբեջանի և Հայաստանի սահմանային առանձին շրջաններում առաջ եկող խնդիրները հաստատում են սահմանազատման հարցերով հանձնաժողովի լիարժեք և մշտական աշխատանքների անհրաժեշտությունն ու արդիականությունը»,- ասել է Զախարովան՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին օրերս տեղի ունեցած միջադեպը, ինչի հետևանքով զոհվել է մեկ հայ զինծառայող:
Զախարովան նշել է, որ իրենք պատրաստ են ամենամոտ ժամկետներում Մոսկվայում ընդունել հանձնաժողովի երկրորդ նիստը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ