Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք եղել են 15 հոգի, էս կողմը եղել է 5 հոգի, վախից հանել, կրակել է. Ապարանի նախկին ոստիկանապետը՝ Նիգավանի դեպքերի մասին

Հունիս 22,2022 14:24

Ապարանի նախկին ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանը պնդում է, որ հունիսի 19-ին Նիգավանում ճանապարհ չզիջելու համար երիտասարդների միջեւ տեղի ունեցած վիճաբանությունն անիմաստ քաղաքականացվել է:

Նա պնդում է, որ դեպքով ձերբակալված Հայկ Հովհաննիսյանը երբեւէ չի առնչվել ոստիկանության հետ ու նրա քաղաքական նախասիրությունների մասին տեղեկություններ չունի:

«Ընդդիմությունը չգիտեմ՝ ինչ է ման գալիս, ինչ է ուզում սարքի, կյանքը իրականության մեջ է: Բուն դեպքը թողել եք, ընկել եք ընդդիմություն ու չգիտեմ՝ ինչ դիմություն եք խաղում: Դեպքն անիմաստ քաղաքականացվել է, քաղաքականությունը դեպքի ու կռվի հետ կապ չունի: Էլի եմ ասում՝ երեխեք են, չեն հասկացել իրար, մի կաթիլ մեղրի պատմությունն է դառել: Նրանք եղել են 15 հոգի, էս կողմը եղել է 5 հոգի, վախից հանել, կրակել է, էդ է» ,- Aravot.am-ին ասաց նախկին ոստիկանապետը՝ անդրադառնալով լրատվամիջոցների տեղեկություններին, թե դեպքով ձերբակալված Հայկ Հովհաննիսյանը իշխանությանն է սատարում եւ ընդդիմության վերջին հավաքներին մասնակցել ու սադրել է:

Հայկ Հովհաննիսյան

Ի դեպ, նախկին ոստիկանապետը նաեւ ասաց, որ վեճին Հայկ Հովհաննիսյանը մասնակցել է եղբոր հետ:

Աշոտ Հայրապետյան

Ինչ վերաբերում է տեղեկությանը, որ դեպքի օրը, երբ վիրավորները տեղափոխվել են Ապարան բ/կ, մի խումբ քաղաքացիներ նրանց հետեւից գնացել են բ/կ ու վնասել հիվանդանոցի գույքը, հունիսի 19-ին դեռ Ապարանի ոստիկանապետ եղած ժամանակ Աշոտ Հայրապետյանն անձամբ է կատարվածի մասին հաղորդել. «Ես դրանով սվոդկա եմ տվել, ապակի է կոտրվել այնտեղ: Հիվանդին, երբ տեղափոխել են հիվանդանոց, ասել են՝ վատ վիճակում է, ընկերներից մեկը, չգիտեմ՝ ինչի մեջ է ընկել, թե գլխով է խփել, մուտքի ապակին ջարդել է: Էդ է ընդամենը վնասվել»:

Ապարանում սպանված Տիգրան Հարությունյանն ու Հմայակ Միքայելյանը

Պարոն Հայրապետյանը մեկնաբանեց նաեւ տեղեկությունը, թե Հայկ Հովհաննիսյանը Կալաշնիկով ավտոմատով է կրակել, սակայն ոստիկանությունը ներկայացրել է որսորդական հրացան. «Նման բան գոյություն չունի: Կալաշնիկով չի կրակվել, մարդկանց մարմնի մեջից պատրոններ են հանել, ո՞նց կարող է Կալաշնիկովը մտնի մարդու օրգանիզմ, հետո հրացանի պարկուճներ հանեն: Նման բան կլինի՞: Հրացանով է կրակել, հրացանով էլ եկել, ներկայացել է»:

Ի դեպ, լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց, որ Հայկ Հովհաննիսյանը Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղից է: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հերքեց գյուղապետը: Նա ասաց, որ իրենց գյուղից մի երիտասարդ կա մասնակից՝ 32 ամյա Սասուն Հայրապետյանը: Նա Երեւանի հիվանդանոցներից մեկում է այժմ, վիրահատվել է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    Եթե 5հոգով են եղել, բա ինչի են մի հոգու ձերբակալել՞ Ընդիմությունը միտինգի ժամանակ Արմեն Մարտիրոսյանին մի քիչ քաշքշել էին 2հոգու կալանավորեցին։
    2զոհ 5վիրավոր ու ընդամենը 1հոգի ձերբակալված։

    Կամ ասենք եթե այսպես ասած վախից թրջել էր տակը, օդ կկրակեր, կամ մի հոգու կկրակեր, էտ ինչ տիպի էր թրջել, որ վախից մենակով 7հոգու կրակեց՞

    Ակնհայտա որ էս մարդը ու ողջ իրավապահ համակարգը պատվերա կատարում ու փորձումա կոծկել գործը։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930