ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այցելել է Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչություն՝ ծանոթանալու կառույցի աշխատանքներին:
ՊԵԿ նախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավար կազմի հետ:
Ռուստամ Բադասյանը և վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին քննարկել են համատեղ իրականացվող աշխատանքների կատարելագործմանն ուղղված հարցեր: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել սահմանապահ ծառայության առանձնահատկություններին: Դիտարկվել են նաև սահմանային անցման կետերում մաքսանենգության դեմ պայքարի համատեղ գործակցության արդյունավետության բարձրացման քայլերը:
Կոմիտեի ղեկավարը Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավար կազմին ներկայացրել է առաջիկայում մեկնարկող՝ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը: Կողմերը նախանշել են այն ուղղությունները, որոնցով պետք է համատեղ աշխատեն անցակետի արդիականացումից հետո: Կարևորվել է Մեղրիի անցակետում նոր որակի համատեղ ծառայություն մատուցելու անհրաժեշտությունը՝ սահմանահատման գործընթացն ավելի արագ և բարձրորակ կազմակերպելու նպատակով:
Կարդացեք նաև
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին