Լրահոս
Օրվա լրահոսը

Զախարովան կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի անկեղծությունը՝ աշխատելու ԵԱՀԿ Մինսկի խմբում

Հունիս 22,2022 14:03

Մոսկվան կասկածում է, որ ԱՄՆ հայտարարությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում աշխատելու պատրաստակամության մասին անկեղծ է: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ես կցանկանայի ինձ թույլ տալ կասկածել Քարեն Դոնֆրիդի հայտարարության անկեղծության մեջ: Եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևոր համարեին Մինսկի խմբի բացառիկ միջնորդական ձևաչափը, ապա իրենց թույլ չէին տա արհամարհել բոլոր մասնակից պետությունների կողմից հավանություն ստացած մանդատը»,- ասել է Զախարովան:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քարեն Դոնֆրիդն ասել էր, որ թեև ԱՄՆ-ը խզել է կապերը Ռուսաստանի հետ, բայց պատրաստ է շարունակել գործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Զախարովայի խոսքով՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան փետրվարի 24-ին միակողմանիորեն, առանց խորհրդակցությունների խզել են կապերը Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ: Այդպիսով, ըստ Զախարովայի, եռանախագահների աշխատանքներին անուղղելի հարված է հասցվել:

«Չկա երաշխիք, որ նման անպատասխանատու գործողությունները չեն կրկնվի: Ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես չի ստացվի: Պետք է հաշվի նստել նոր իրողությունների հետ»,- ասել է Զախարովան:

Ըստ Զախարովայի, ԱՄՆ-ը և Ֆրանսիան այնպես էին հաշվարկել, որ Ռուսաստանին կմեկուսացնեն, բայց սխալվեցին իրենց հաշվարկներում և «իրենք իրենց մեզնից մեկուսացրին», մինչդեռ արտաքին աշխարհը չի սահմանափակվում Եվրատլանտիկայով:

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը կրկնել է, որ իրենք շահագրգռված են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործում և չեն կարող թույլ տալ, որ «առանձին արտաքին դերակատարների քաղաքականացված քայլերը» խաթարեն տարածաշրջանում կայունության և խաղաղության վերականգնման՝ առանց այդ էլ բարդ ջանքերը:

«Հետագայում էլ մեզնից կախված ամեն ինչ կանենք՝ լիարժեք իրականացնելու այն պարտավորություններն ու առաջադրանքները, որոնք արձանագրվել էին երեք երկրների առաջնորդների հայտարարություններում»,- ասել է նա:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930