Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի սան Վահագն Դավթյանը ՀՀ սպորտային մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ դարձել է աշխարհի բացարձակ գավաթակիր՝ «Օղակներ» վարժությունից:
Նույն մարզադպրոցի սան, 2021թ. Տոկիոյում կայացած օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն էլ աշխարհի բացարձակ գավաթակիր է դարձել «Հենացատկ» վարժությունից:
Ընդ որում, մեր հավաքականի անդամները մասնակցել են աշխարհի գավաթի խաղարկության չորս փուլերից երեքին (Բաքվում կայացած 4-րդ փուլին չեն մասնակցել), սակայն նախորդ երեք փուլերի արդյունքներն այնքան բարձր են եղել, որ հնարավորություն են տվել ապահովել բացարձակ հաղթողի կոչումները:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարան