Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ հասարակությունը բավականին խաղաղ է, դուք չեք սիրում բռնություն: Ձեզ հարազատ են յոգայի գաղափարները. դեսպան Կիշան Դան Դեվալ

Հունիս 22,2022 13:11

«Հաղթանակ» զբոսայգու «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տարածքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան համագործակցությամբ հունիսի 21-ին նշվել է Յոգայի 8-րդ միջազգային օրը:

Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը:


«Միանալով այս նախաձեռնությանը՝ ցանկանում ենք ցույց տալ, որ որպես հարուստ մշակույթ ունեցող երկիր՝ մենք շատ ենք կարևորում համաշխարհային մշակութային ժառանգությունը և սիրով աջակցում ենք Հայաստանում այլ մշակույթների հանրահռչակմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ ընդգծելով յոգայի դերի կարևորությունը նաև որպես առողջ ապրելակերպի բաղադրիչ:

Ըստ Ալֆրեդ Քոչարյանի՝ Հայաստանում յոգային նվիրված միջոցառումները արժևորում են Հայաստան-Հնդակաստան միջմշակութային երկխոսությունը, դրա շարունակական ընթացքը, ինչպես նաև հայ և հնդիկ ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու համագործակցությունը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2014 թվականին հունիսի 21-ը հռչակել է Յոգայի միջազգային օր: Հայաստանն այն 179 երկրների թվում էր, որոնք կողմ են քվեարկել այդ որոշմանը: 2015 թվականից սկսած՝ ողջ աշխարհում նշվում է Յոգայի միջազգային օրը:

Յոգա նշանակում է միություն՝ մարդ անհատի և տիեզերքի էության միջև, հիմնական գաղափարն է՝ խաղաղություն, ոչ բռնությանը:
«Շատ ուրախ եմ տեսնել, որ Հայաստանում յոգան գտել է իր տեղը: Հայ հասարակությունը բավականին խաղաղ է, դուք չեք սիրում բռնություն: Ձեզ հարազատ են յոգայի գաղափարները»,- ասել է դեսպան Կիշան Դան Դեվալը:

Միջոցառման ընթացքում յոգայի մասնագետները ներկաների և յոգայով հետաքրքրվողների մասնակցությամբ ցուցադրել են յոգայի տարբեր դիրքեր, մեկնաբանել դրանց նշանակությունը:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930