«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Ավետիք Չալաբյանը ձերբակալվեց առանց իր իմացության ու համաձայնության կատարված ձայնագրության հիման վրա` դրա հրապարակման հաջորդ օրը։
Երկու օր առաջ հրապարակվեց Գագիկ Ջհանգիրյանի` առանց իր իմացության ու համաձայնության կատարված ձայնագրությունը, որում նա խոստովանում է մի քանի դրվագով արդարադատությանը խառնվելու մեջ։ Անցել է երկու օր, բայց անգամ գործ չի հարուցվել։
Հ.Գ. Ջհանգիրյանն էլ Չալաբյանն էլ քրեական օրենքով արգելված արարք են գործել, բայց Չալաբյանն այն արել է իշխանության դեմ, իսկ Ջհանգիրյանը` իշխանության համար։