Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքի գնդակից պրծավ, եկավ, հայի ձեռքից գնաց». «Հրապարակ»

Հունիս 22,2022 10:16

Հունիսի 18-ին Նիգավան գյուղի մոտակայքում սպանված պայմանագրային զինծառայող Հմայակ Միքայելյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր, ուներ մեդալ, հերոս տղա էր: Ծառայում էր Նուբարաշենի զորամասում: Այս մասին «Հրապարակին» հայտնեց սպանված զինծառայողի հորաքրոջ ամուսինը՝ Անտոնը: «Նա շատ ուժեղ տղա էր: Գնաց, թուրքի բոմբերի տակ կռվեց, թուրքի գնդակից պրծավ, եկավ, հայի ձեռքից գնաց»,- ասում է մեր զրուցակիցը: Նա հայտնեց, որ Հմայակը «լուրջ տղա» էր, ծառայել է ԱԱԾ «սպեցնազում»:

«Նա լուրջ տղա էր, ավելի շուտ՝ հաշտարար էր, քան կռվարար: Նա չէր կարող կռիվ հրահրել»,- ասաց մեր զրուցակիցը: Ճի՞շտ է արդյոք, որ ՔՊ-ական երիտասարդների հետ վիճաբանության ընթացքում ապարանցիները եւ Հմայակը հայհոյել են Նիկոլ Փաշինյանին, նա տեղյակ չէ: «Ես մորգում եմ հիմա, ոչ մի տեղեկություն չունեմ՝ ճի՞շտ է դա, թե՞ սուտ: Մեր գլուխը հիմա շատ խառն է, դեռ ժամանակ չեմ ունեցել նման հարցերով հետաքրքրվել: Կարող եմ ասել, որ ոչինչ էլ կոծկել չի հաջողվի, ամեն ինչ էլ ջրի երես ա դուրս գալու»։

Հրազենի ի՞նչ վերքեր կան Հմայակի մարմնին։ Մեր հարցին զոհվածի ազգականը պատասխանեց. «Աճուկի շրջանում»։ Նա հրաժարվեց այլ տեղեկություններ հայտնել, քանի որ ընտանիքը զբաղված էր հուղարկավորության հարցերով: «Սիրտ չունենք, մայրը վատ վիճակում է»,- ասաց նա: Կրակողները տուժողի ընտանիքի հետ խոսելու, ցավակցելու չեն գնացել:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930