Լրահոս
Օրվա լրահոսը

Կարելի է խոսել Հայաստանի ապագայից ու բարգավաճումից, եթե երկրի տարածքը չես կրճատել և վտանգներով լի, ռիսկային գործարքների չես գնացել պետության թշնամիների հետ. «Հրապարակ»

Հունիս 22,2022 09:48

Կարելի է հպարտանալ ազատ ու արդար ընտրություններով, քանի դեռ դու ՏԻՄ ընտրությունների արդյունքները չես ոտնահարել եւ ընտրված համայնքապետերին բերդերը չես լցրել, որ քո ուզած «ականերին» ու «կոկորդիլոսագետներին» համայնքապետ կարգես: Կարելի է հպարտանալ, որ վերացրել ես զանգովի արդարադատությունը, քանի դեռ ԲԴԽ նախագահիդ պաշտոնակատարը չի խոստացել գործը փակել` հրաժարականի դիմումի դիմաց:

Կարելի է խոսել պետական բյուջեն մսխելու եւ թալանելու անթույլատրելիությունից, քանի դեռ քո ավտոպարկը չես համալրել զրահապատ ու թանկարժեք մեքենաներով, միլիարդների հասնող պետական պարտքեր չես կուտակել, թիկնապահներիդ բանակը չես տասնապատկել, ոստիկանությունը չես ուռճացրել:

Կարելի է խոսել Հայաստանի ապագայից ու բարգավաճումից, եթե երկրի տարածքը չես կրճատել եւ վտանգներով լի, ռիսկային գործարքների չես գնացել պետության թշնամիների հետ:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930