2022 թվականի ապրիլի 22-ից մինչեւ հունիսի 17-ը հավաքների մասնակիցների կողմից տարաբնույթ ոչ իրավաչափ գործողություններ կատարելու առթիվ հարուցվել է ընդհանուր 30 քրեական գործ, որպես մեղադրյալ է ներգրավվել 53 անձ, որոնցից 28-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ մեկ կամ երկու ամիս ժամկետով, իսկ մեկ անձի նկատմամբ էլ հայտարարվել է հետախուզում: Այս մասին պարզ է դառնում ՀՀ գլխավոր դատախազությունից «Ժողովուրդ» օրաթերթին տված պարզաբանումից: 3 քրեական գործ՝ 9 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։