Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Չի կարող Գյումրի քաղաքում լինել մեկը՝ մականունավոր, թե ոչ, որն ապօրինություններ կիրականացնի»․ Նազելի Բաղդասարյանի ակնարկը՝ Վարդան Ղուկասյանին

Հունիս 21,2022 21:45

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր Գյումրու քաղաքապետարանում անցկացրած խորհրդակցության ժամանակ անդրադարձ կատարեց նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից կենտրոնական զբոսայգին «զավթելուն» ու նաև նույն անձի կողմից Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա փողոցի հատվածի զբոսայգում շինարարություն ծավալելուն։

Շիրակի մարզպետն անուն չհնչեցրեց, սակայն ասաց, որ բոլորն էլ գիտեն ում ձեռքով է այս ամենը կատարվում։ Նա նախազգուշացրեց, որ արտոնյալներ չպիտի լինեն Գյումրի քաղաքում։

Մարզպետը տեղեկացրեց, որ «Թումո» ընկերությունը մեծ ծրագիր է նախատեսել իրականացնել այգում, Եվրամիությունը ևս հետաքրքրություն ունի։

Շիրակի մարզպետ ներկայացմամբ, նախօրեին հանդիպել է Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ, քննարկել են ծրագրում հնարավոր այլ միջոցներ ներգրավելու, այդ թվում և խոհարարական դպրոցը կյանքի կոչելու հարցը։

Հիշեցնենք, որ «Թումոյին» տրամադրվել է Գյումրու քաղաքային ժողովրդական տան շենքը, որտեղ 1912 թվականին՝ առաջին անգամ բեմադրվել է «Անուշ» օպերան»։ Այգու տարածքը բարեկարգման նպատակով ևս հանձնվել է «Թումոյին»։

«Պարոն քաղաքապետ, այս առումով ես խիստ դժգոհ եմ, որ Գյումրու կենտրոնական զբոսայգին, որը ժամանակին ապօրինաբար զավթվել է որոշ մարդկանց կողմից, որոնք քաղաքային իշխանությունում դերակատարություն են ունեցել, մենք այս տարածքները չենք կարողանում ազատագրել։

Ես, այնուամենայնիվ, նշեմ, որ հարցը համայնքապետարանի ուշադրության կենտրոնում պիտի լինի, որովհետև կենտրոնական զբոսայգին ինչ-որ մեկի սեփականությունը չի կարող լինել, որ այլանդակության մակարդակի հասնող ապօրինություններ իրականացնի այնտեղ։

Ե՛վ կենտրոնական զբոսայգին և՛ Սայաթ- Նովայի տարածքի հարող զբոսայգին, ես չգիտեմ որքանով փոխկապակցված են այդ երկու հատվածները և գործ անող մարդիկ, բայց ես, ինչպես և դուք՝ ներկաներդ, ապրում են այս քաղաքում և գիտենք ով, ինչպես և ում ձեռամբ է արվում։

Ամեն դեպքում և՛ ես, և՛ պարոն քաղաքապետը հետևողական ենք եղել, որ Սայաթ-Նովայի զբոսայգու հատվածը իրավական գործընթացներ ունենա, և քաղաքապետի կողմից գրություն է ուղարկվել դատախազություն։ Չի կարող Գյումրի քաղաքում լինել մեկը՝ մականունավոր, թե ոչ, որը ապօրինություններ կիրականացնի։ Քանի դեռ ես Շիրակի մարզպետ եմ, ցանկացած ապօրինության հետևից գնալու եմ՝ հետքերով», -ասաց Նազելի Բաղդասարյանը։

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն իր հերթին խոստացավ Գորկու զբոսայգին վերադարձնել գյումրեցիներին, դարձնել ժամանցի կենտրոն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930