ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նոր նախագահին՝ Միհրան Խաչատրյանին։
Նախարարը շնորհակալություն է հայտնել Տաթևիկ Ռևազյանին բարդ և պատասխանատու ժամանակահատվածում ոլորտը ղեկավարելու համար և հաջողություններ է մաղթել հետագա աշխատանքում։ «Ձեր պաշտոնավարման 4 տարին եղել է բարդ և խնդիրներով լի։ Այս ժամանակահատվածը վստահաբար ձեր կենսագրության մեջ կարևոր փուլ կլինի։ Շնորհակալություն այն ամենի համար ինչ արել եք և փորձել եք անել»,-ասել է նախարարը։
Կարդացեք նաև
Սանոսյանը շնորհավորել է Միհրան Խաչատրյանին՝ ընդգծելով, որ վերջինս հնաբնակ է, շատ լավ տիրապետում է ոլորտին, ոլորտի խնդիրներին և հույս է հայտնել, որ նա իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի շահ ՀՀ քաղավիացիայի։ «Ես շատ գոհ եմ Ձեր աշխատանքից, Ձեր հետևողականությունից, սրտացավությունից և կարծում եմ, որ հիմա պետք է էլ ավելի մեծ ջանքով, եռանդով ու ավելի մեծ պատասխանատվությամբ աշխատեք ու ղեկավարեք ոլորտը»,-ասել է նախարարը։
Տաթևիկ Ռևազյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել աշխատակազմին ՝ նշելով, որ հաջորդիվ էլ կփորձի իր հնարավորությունների սահմաններում աջակցել քաղավիացիայի կոմիտեին։
Միհրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ընդգծել, որ պատրաստ են հաղթահարել այն խնդիրները, մարտահրավերները, որոնք այսօր առկա են․«Ես ոչ մի կասկած չունեմ, որ մենք հաջողելու ենք։ Մեր թիմը պատրաստ է դրան»,-ասել է Խաչատրյանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն