Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Խաչատրյան. Եթե ես որեւէ կերպ առնչություն ունենայի Արման Անտոնյանի դեմ մահափորձին, չէի վրիպի. լարված իրավիճակ ավագանու նիստում

Հունիս 21,2022 17:40

Այսօր, երբ Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստում քննարկվում էր Երեւանի մի շարք համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունները վերակազմակերպելու, անվանափոխելու հարցը, որը զեկուցում էր ավագանու «Իմ քայլի» անդամ Արման Անտոնյանը, դահլիճում լարված իրավիճակ ստեղծվեց: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ստիպված եղավ 10 րոպեով նիստն ընդմիջել:

Նախագծի վերաբերյալ Անի Խաչատրյանը կարծիք հայտնելիս նշեց, որ Արման Անտոնյանի նկատմամբ չի թաքցնում իր հակակրանքը: Քաղաքապետի դիտողությունից հետո ասաց, որ ինչ մտածում՝ ասում է:

Անի Խաչատրյանը, երբ քննարկում էր նախագիծը նաեւ ասաց, որ, եթե ինքը որեւէ կերպ առնչություն ունենար Արման Անտոնյանի դեմ մահափորձին, չէր վրիպի: Սա հարուցեց Արման Անտոնյանի եւ նաեւ Հրաչյա Սարգսյանի զայրույթը: Պարոն Անտոնյանը կոչ արեց ավագանու անդամին կարգի հրավիրել:

Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը եւ այլ անդամներ նույնպես միջամտեցին՝ Անի Խաչատրյանին կոչ անելով զերծ մնալ այդպիսի արտահայտություններ անելուց, եւ, եթե ուզում է նման կերպ խոսել, գնալ ու դրսում խոսել:

Անի Խաչատրյանն իր վրդովմունքը հիմնավորեց նրանով, որ Արման Անտոնյանն այնպիսի նախագծեր է բերում, որի հիմքում ամեն ինչ փակել, կրճատելն , «ուրիշների հացին վայիս լինելը», քաղաքի «հերն անիծելն է»: Ասաց, որ նախագիծն ունի իրավական խնդիր եւ չի կարող քվեարկության դրվել: Իսկ, եթե դրվի, ինքը դիմելու է դատարան: Անի Խաչատրյանը նշեց, որ խոսք է գնում նաեւ Գեղասահքի դպրոցի մասին, ապա ավելացրեց՝ «Դուք ո՞վ եք վաբշե, որ գեղասահքի դպրոց քննարկեք: Կարծիք հարցրե՞լ եք գեղասահքի դպրոցի բարերարի, որը սարքել է այդ շենքը»: Ասաց, որ այս նախագիծը հանվել էր օրակարգից եւ ավելի «այլանդակված» վերադարձել է օրակարգ:

Ընդմիջումից հետո ավագանու 11 անդամ այս որոշմանը դեմ քվեարկեց, 12-ը՝ ձեռնպահ, 22-ն էլ՝ կողմ: Այդպիսով Արման Աբովյանի բերած նախագիծը չընդունվեց: Նիստին ներկա էին ավագանու 45 անդամներ։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930