Երեւանի ավագանին այսօր տվեց իր համաձայնությունը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից տարածքում տեղադրելու հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրին։
Նախագծից տեղեկանում ենք, որ որոշման ընդունման համար հիմք է հանդիսանում Երևանի քաղաքապետին ուղղված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի գրությունը, որով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ վարչապետի 2022թ. ապրիլի 14-ի «Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով ստեղծելու մասին» N 385-Ա որոշմամբ ձեւավորվել է Օհան Դուրյանի 100-ամյակի միջոցառումների համակարգման հոբելյանական հանձնաժողով, որի հաստատած հոբելյանական ծրագրում ներառված է նաեւ նշյալ հատվածում դիրիժորի կիսանդրու տեղադրումը։
Տեղեկանում ենք նաեւ, որ Օհան Դուրյանի այրու գրավոր խնդրանքի համաձայն՝ կիսանդրու ստեղծումը վերապահված է ՀՀ ժողովրդական նկարիչ Գետիկ Բաղդասարյանին։
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ