Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի ու Ռուբեն Վարդազարյանի աղմկահարույց ձայնագրությանը. «Ես հասկանում եմ, որ լրագրողական մեծ հետաքրքրություն կա տվյալ հարցի հետ կապված, բայց չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ դա կդիտվի դատական իշխանության նկատմամբ միջամտություն»:
Հարցին՝ ըստ էության, Գագիկ Ջհանգիրյանը չէ՞ր փորձում հենց արդարադատությանը միջամտել՝ Գրիգոր Մինասյանը պատասխանեց. «Դուք ինձանից սպասում եք գնահատական, որը իմ լիազորությունների շրջանակներից դուրս է: Նաեւ դա կդիտվի միջամտություն դատական իշխանությանը: Բուն արդարադատության նախարարությունն ունի իրավասություն կարգապահական վարույթների շրջանակներում տվյալ հարցի հետ կապված միջամտություն գործել, բայց այս առումով էլ սահմանափակված ենք, քանի որ մենք, որպես լիազոր մարմին, այդ շրջանակներում իրավասություն չունենք»:
Հարցին՝ դուք կարո՞ղ եք Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել, նախարարությունն ունի՞ այդ լիազորությունը, թե՞ չունի՝ Մինասյանը պատասխանեց. «Չէ, չունի: ԲԴԽ 3 անդամները մենակ կարող են օրենքով սահմանված կարգով ԲԴԽ անդամին պատասխանատվության ենթարկել: Նախարարությունը որեւէ լիազորություն չունի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ