Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետարանում կրճատումներ կլինեն

Հունիս 21,2022 16:03

Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստում որոշում ընդունվեց քաղաքապետարանի Մարդկային ռեսուրսների վարչությունում աշխատակիցների թիվը կրճատել: Ըստ այդմ՝ 15 աշխատակցից կմնա 12-ը։

Նշվեց, որ կներդրվի էլեկտրոնային հարթակ եւ ըստ նախագծի, խնայված միջոցների ծավալը կկազմի տարեկան մոտ 8 միլիոն դրամ:

Միքայել Մանրիկյան

Արձագանքելով այս նախագծին, ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը նշեց, որ կրճատման դեպքում հաճախ ազատում են փորձառու եւ արհեստավարժ մասնագետներին եւ փոխարենը նշանակում անտեղյակ մարդկանց։ Ապա՝ հարց ուղղեց՝ ինչպե՞ս են վարվելու, հեռացնելու են այն մարդկանց, որոնք անցանկալի՞ են եւ ընդունելու են այնպիսիներին, որոնք ցանկալի կադրեր են:

Ի պատասխան, հարցը զեկուցողը նշեց, որ համայնքային ծառայողը պաշտպանված է օրենքով եւ համայնքային ծառայողին հենց այնպես, ինչ-որ մեկի կամայականությամբ չեն կարող աշխատանքից ազատել: Իսկ նրանց, ում պետք է ազատեն, ունեն հիմնավոր, ծանրակշիռ հիմքեր:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ Երեւանի քաղաքապետարանին կից գործելու են քարտուղարություն 3 բաժիններ, որոնք նախատեսված են քաղաքացիներին սպասարկելու, ընդհանուր եւ արխիվային գործերի համար: Ըստ նրա՝ այստեղ կաշխատեն 59 քաղաքացիներ: Հրաչյա Սարգսյանի կարծիքով, այդ փոփոխությունը թույլ կտա քաղաքացիներին սպասարկել էլ ավելի բարձր մակարդակով։

Քաղաքապետն ասաց նաեւ, որ «Mulberry» համակարգի ներդրմամբ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքի արդյունավետության վերահսկողությունն ուժեղացել է։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930