Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գործող «Արսեն 96» ՍՊԸ-ին պատկանող «Կամբուզ» հյուրանոցային համալիրում 2020 և 2021թթ. իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել էր ապօրինի ջրօգտագործում և կիրառվել վարչական պատասխանատվություն։
2022թ. իրականացրած վերստուգման արդյունքում պարզվել է, որ տնտեսավարողը չի կատարել խախտումը վերացնելու հանձնարարականը՝ ս.թ. հունիսի 20-ին Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի կողմից կայացվել է «Կամբուզ» հյուրանոցային համալիրի ապօրինի ջրօգտագործումը կասեցնելու մասին որոշում։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին