Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞վ է Ջհանգիրյանի «վզին դրել». Արթուր Հովհաննիսյանը՝ աղմկահարույց ձայնագրության ու ՔՊ-ի քայլերի մասին

Հունիս 21,2022 15:55

ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի եւ Ռուբեն Վարդազարյանի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրության հետ կապված այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հարցին, թե ինչո՞ւ է ԲԴԽ փաստացի ղեկավարն ասում, որ ինքը գործեր կարող է բացել ու փակել՝ պատասխանեց. «Կա մտահոգություն այդ ձայնագրությունը լսելու արդյունքում, բնականաբար, դատախազությունը ուսումնասիրում է ձայնագրությունը, խնդրում եմ սպասել: Քաղաքական գնահատական եւս կհնչի, երբ որ մենք մանրամասներին ծանոթանանք դատախազության ընդունած վարույթի արդյունքում: Բառապաշարի հետ կապված առանձնապես ասելիք չունեմ, ձայնագրությունը հրապարակային է, լսել եք»:

Հարցին՝ Ջհանգիրյանն ասում է, որ «իմ վզին դրել են», ո՞վ է դրել՝ նա պատասխանեց. «Վզի մասով առանձին որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ որեւէ առանձնահատուկ, արդեն ասացի՝ մանրամասները դատախազությունը կքննի, վստահ եմ, տեղեկատվություն կհնչի հրապարակային ու մենք կտանք նաեւ քաղաքական մեկնաբանություն»:

Լրագրողների հիշեցմանը՝ դուք գալիս էիք իշխանության՝ նաեւ արդար դատաքննության համար և, ըստ էության, դատական համակարգի ամենաբարձր պաշտոնյաներից մեկը հիմա փորձում է ճնշում գործադրել, չպե՞տք է մտածել Ջհանգիրյանի հրաժարականի մասին՝ Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Այո, մենք եկել ենք ՀՀ-ում արդարություն եւ արդարադատություն վերականգնելու համար եւ գնում ենք այդ ճանապարհով, հետ չենք կանգնելու այդ ճանապարհից՝ որքան էլ բարդ լինի դա ու խնդիրներով լի: Նա նորից հորդորեց մեկնաբանությունների համար սպասել։ Ինչ վերաբերում է հեռախոսային արդարադատությանը՝ նա պատասխանեց. «Մենք բացառում ենք նման իրավիճակ մեր երկրում, բայց ցավոք սրտի երբեմն դեպքեր են տեղի ունենում, որոնք կարգավորումների կարիք ունեն»:

Խմբակցության քարտուղարն ասաց, որ այնուամենայնիվ, Ջհանգիրյանի ձայնագրության այդ հարցը ՔՊ-ում քննարկելու են:

Արթուր Հովհաննիսյանը հերքեց լուրերը, որ Արթուր Դավթյանը լինելու է ԲԴԽ նախագահ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930