Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացած դժբախտ պատահար բերել եւ կապել քաղաքական գործընթացների հետ, ներողություն, բայց դա առնվազն անբարոյականություն է». Արթուր Հովհաննիսյան

Հունիս 21,2022 15:18

Արագածոտնի մարզում կրակոցների հետ կապված չնայած ոստիկանությունը վստահեցնում է, որ կենցաղային դրդապատճառներով է եղել, բայց ընդդիմադիրները դա կապում են ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի ու Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատների հետ: Այսօր այս առնչությամբ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կարիք չկա ամենեւին գույները խտացնել, գույները առանց այդ էլ խիտ են. «Մամուլը չի գրում դրա մասին, խոսում են մի քանի ընդդիմադիր պատգամավորներ եւ նրանց հետ փոխկապակցված անձինք, որոնք էլի զբաղվում են դժբախտության եւ ողբերգության կապիտալիզացիայով, ինչպես որ միշտ արել են: Ցանկացած դժբախտ պատահար, որ տեղի կունենա այս երկրում, բերել եւ կապել քաղաքական գործընթացների հետ, ներողություն, բայց դա առնվազն անբարոյականություն է: Իմ գործընկեր պարոն Մաթեւոս Ասատրյանը հանդես է եկել հայտարարությամբ անմիջապես, երբ որ իրար հերթ չտալով՝ ընդդիմադիր պատգամավորները վերցրել էին մի հրապարակում, տեղեկատվություն՝ դեռեւս չճշտված, կիսատ ու միանգամից դա փաթեթավորել էին՝ որպես քաղաքական երանգ ունեցող միջադեպ: Պարոն Ասատրյանը հերքել է ու դրան հավելելու ոչ մի բան չկա: Դեպքի մանրամասների վերաբերյալ ոստիկանությունը տեղեկատվություն է տարածել»:

Ըստ նրա, հանրության մոտ բաց հարցեր այլեւս չեն մնացել այն մասով, որ այս միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի. «Դրան հաջորդող ու դրան զուգահեռ տեղի ունեցող իրադարձությունները ուղղակի աբսուրդի ժանրից են: Երեկվա կուսակցության դիմաց տեղի ունեցածն էլ էր աբսուրդի ժանրից, ընդդիմադիր պատգամավորների մեկնաբանություններն էլ են աբսուրդի ժանրից: Նրանք փորձում են հավասարության նշան դնել մեր եւ իրենց քաղաքական հայրերի միջեւ, չի՛ ստացվելու: Այդ մարդկանց կառավարման տարիներին մեր երկրում եղել է Հոկտեմբերի 27, Մարտի 1, «Պապլավոկի» դեպք, ընտրական գործընթացներին հաջորդող ու նախորդող բազմաթիվ դեպքեր, մեր հանրությունը շատ լավ դրանք տեսել է, գիտի ու բնավ չի հաջողվելու մոլորեցնել մեր հանրության մեդիափուչիկների միջոցով, այն էլ՝ անորակ»:

Հարցին՝ Ապարանի ոստիկանապետի հրաժարականը կապո՞ւմ եք երեկվա այդ դեպքի հետ՝ նա ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել, ոստիկանությունը պետք է պարզաբանում տա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930