Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբազանը ղեկավարեց Բրազիլիայի Հայոց թեմի մանկական երգչախումբը

Հունիս 21,2022 14:16

Բրազիլիայի Հայոց Թեմի բարեջան առաջնորդ Գրշ. Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի նախաձեռնությամբ եւ խմբավարությամբ օրերս տեղի ունեցավ թեմապատկան Հայ Ազգային Դուրյան վարժարանի սաներից կազմված մանկական երգչախմբի առաջին ելույթը։

Հայ Ազգային Դուրյան վարժարանը հիմնադրվել է 1928 թվականին բրազիլահայերի հանգանակությամբ եւ կրում է Երուսաղեմի հայոց պատրիարք Եղիշե արքեպիսկոպոս Դուրյանի անունը։ Հայկական դպրոցը գտնվելով եկեղեցու տարածքում` աշակերտներին լավ առիթ է ընձեռում կրթվելու եւ դաստիարակվելու եկեղեցու շնչի ներքո։

Հիմնադրման օրվանից այն ամբողջապես գտնվում է հայոց թեմի կառավարման շրջանակներում՝ անշուշտ հաշվի են առնվում կառավարության դպրոցական օրենքները։ Բոլորիս է հայտնի, որ հայոց բազմադարյա վանքերն ու եկեղեցիները կարևորելով հայ ժողովրդի կրթությունը՝ եկեղեցուն կից կառուցել են դպրոցներ։ Հայկական դպրոցում պարտադիր կերպով ուսուցանվում է հայերեն լեզուն, կան նաև հայկական պարի եւ երգի դասաժամեր։

Երգչախումբը ստեղծվել է առաջնորդ սրբազան հոր նախաձեռնությամբ եւ նրա կողմից էլ ղեկավարվում է։ Առաջին ելույթը տեղի է ունեցել առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու մեջ, հնչել են հայ եւ օտար հեղինակների ստեղծագործություններ։ Երգչախումբը պատրաստվում է իրականացնել նաեւ համերգային մեծ ծրագրեր։

Բրազիլիայի Հայոց Թեմի ներսում բազմաթիվ հայապահպան ծրագրեր են իրականացվում, հայաշատ Սան Պաուլո քաղաքում ապրում են գրեթե 35 հազար հայեր։ Թեմը ունի նաև սուրբ Հովհաննես Մկրտչի անունը կրող եկեղեցի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930