Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու նիստից երկու հարց հանվեց

Հունիս 21,2022 13:09

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի իր լիազորությունները դադարեցնելու մասին: Այս մասին այսօր նախքան ավագանու նիստը սկսելը հայտնեց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը (լուսանկարում): Նրա մանդատը տրվել է «Իմ քայլի» ցուցակի հաջորդ թեկնածու Ակսել Թեւոսյանին: Քաղաքապետն ասաց, որ Ակսել Թեւոսյանն իր հերթին դիմում է ներկայացրել ավագանու անդամի իր լիազորությունները դադարեցնելու մասին:

Հիշեցնենք, որ Գայանե Եղիազարյանը ԱԺ պատգամավոր է դարձել՝ փոխարինելով այնտեղ Անուշ Բեղլոյանին:

Հրաչյա Սարգսյանը նաեւ հայտնեց, որ ավագանու նիստի օրակարգից 2 հարց հանվել է: Մեկը՝ Մամիկոնյանց փողոցի 62 շենքի թիվ 141 բնակարանն անհատույց օտարելու մասին հարցն է, մյուսը՝ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու նախագիծը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930