Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մուրադյան. Բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցում ճերմակ խալաթը կրողի պատիվն ու հեղինակությունը բարձր պահելուն ուղղված ջանքերը շարունակական են

Հունիս 21,2022 12:31

Սիրելի բուժաշխատողներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Որպես բժշկական բուհի ղեկավար՝ ցանկանում եմ համալսարանական բժշկական հաստատությունների յուրաքանչյուր աշխատակցի շնորհակալություն հայտնել նվիրված և բարեխիղճ աշխատանքի համար:

Փրկելով, բուժելով, առողջացնելով դուք առողջապահական տարբեր մարտահրավերներ են հաղթահարում ձեր ամենօրյա աշխատանքով:
Առանց չափազանցման մենք ամեն օր բուժաշխատողների մասնագիտական սխրանքներին ականատես լինելու առիթներ ենք ունենում:

Վերջին տարիներին աշխարհին պատուհասած համավարակը, ինչպես նաև վարակիչ այլ հիվանդությունների տարածումը շատերին ստիպեցին գիտակցել կյանքի իրական արժեքը և գնահատելու այն գործը, որին շատ բուժաշխատողներ նվիրում են իրենց կյանքը:

Ցավոք, մեր գործունեությունից անմասն չեն նաև բժշկական անձնակազմերի հանդեպ բռնության դրսևորումները, մարդկային կորուստները, ռիսկերը:

Ձեր առաքելությունը բարդ է, գերպատասխանատու, մարդասիրական, բայց և անփոխարինելի բոլոր ժամանակներում:
Կորոնավիրուսային համավարակը նահանջեց, բայց պայքարը հանուն մարդու առողջության, կյանքի որակի բարելավման շարունակվում է:

Բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցում ճերմակ խալաթը կրողի պատիվն ու հեղինակությունը բարձր պահելուն ուղղված ջանքերը շարունակական են:

Եվս մեկ անգամ ընդգծելով բուժաշխատողների աշխատանքի կարևորությունը` մաղթում եմ բոլորիդ նոր ձեռքբերումներ, հաջողություններ, երջանիկ և խաղաղ օրեր:

ԵՊԲՀ ռեկտոր
Արմեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930