Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Նազարյան. «Եթե Երեւանի կենտրոնում ոստիկանը ծեծում է մի մարդու, որը հերոսի հայր է, ադրբեջանցին հանգիստ կկրակի մեր սահմանը պաշտպանող Հրաչի վրա»

Հունիս 20,2022 23:50

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը այսօր «Հայելի» ակումբում խոսեց Հայաստանին վրա հասած ներքին եւ արտաքին մարտահրավերների մասին: «Ոչ թե չորս տարի, այլ ավելի վաղ մարդկանց ուղեղների լվածում է կատարվել, ինչին ուշադրություն չենք դարձրել, լուրջ չենք ընդունել: Բայց պարզվում է, որ շատ լուրջ աշխատանք է տարվել, ինչը հանգեցրեց 2018 թվի հեղաշրջմանը, ողբերգությանը, արյունահեղությանը, ծանր կորուստներին:

Երեկ մենք նոր նահատակ ունեցանք՝ Հրաչը, որը տղերքի հետ Աստծո մոտ է: Նոյեմբերի 9-ից հետո մենք հետեւություններ չարեցինք:  Ես անընդհատ ասել եւ ասում եմ եւ դա ինքնանպատակ չէ: Քանի դեռ այս պարտության դեմքը նստած է աթոռին, մեր մոտ անդադար լինելու է նոյեմբերի 9-ը, որովհետեւ… կարող եմ  թվարկումը շարունակել: Բայց… Հրաչի նահատակվելուց ընդամենը 16 օր առաջ Երեւանի կենտրոնում ոստիկանները, սեւ, թե կարմիր բերետավոր, կապ չունի, դաժան ծեծի, խոշտանգման էին ենթարկել մեր հայրենիքի պաշտպան հերոս Հայկազի հորը՝ Զավենին: Ընդ որում, այն բանից հետո, երբ Զավենն ասել է. նայեք ում նկարն է իմ  կրծքին, իմ տղան գիտե՞ք  հայրենիքը պաշտպանելով քանի թուրք է սպանել: Ու ոստիկանները ասել են. «Այ, հենց դրա համար էլ դու քո հալը կտեսնես»: Ասել են բառացի եւ որի մասին Զավենը ՔԿ-ում հայտարարել է: Այսքանից հետո, եթե Երեւանի կենտրոնում ոստիկանը ծեծում է մի մարդու, որը հերոսի հայր է, ադրբեջանցին հանգիստ կկրակի մեր սահմանը պաշտպանող Հրաչի վրա: Վաղը էլի է կրակելու: Կրակելու է այնքան ժամանակ, քանի դեռ մտածում է, որ վախի մթնոլորտը Հայաստանում է եւ իրենց կամքն է պարտադրելու:

Ծանր բան եմ ասում, բայց փաստ է: Նրանք ունեն դաշնակիցներ, հանձին Նիկոլ Փաշինյանի, որը ադրբեջանցիների նման անընդհատ վախի մթնոլորտ է տարածում: Ասում է, եթե չկատարենք Ադրբեջանի, Թուրքիայի պահանջները, Հայաստանն էլ կկորցնենք: Իհարկե, նա  ստում է: Բայց վերջերս մի բան էլ ավելացրեց՝ ասելով, թե դա երաշխիք չէ, որ խաղաղությունը կհաստատվի:

Ու գիտե՞ք ինչու: Որովհետեւ նա գիտի, որ իր տերերը, նրանք, ովքեր իրեն ստիպում են անել նման հայտարարություններ,  ունեն այլ պահանջներ եւս: Իրենք այսպես կոչված, Սյունիքի միջանցքով չեն բավարարվելու, Տավուշի տարածքով չեն բավարարվելու: Իրենք այլ պահանջեր էլ ունեն: Եվ Ալիեւը չի էլ թաքցնում: Ասում է՝ ադրբեջանցիները պետք է վերադառնան Երեւան, Վարդենիս, Ամասիա, Իջեւան, Կապան, Արարատ, Մասիս: Եվ ամենակարեւորը: Այդ ադրբեջանցիների անվտանգությունը հսկելու համար առաջ է գալու թուրք «խաղաղապահների» ներկայությունը Երեւանի կենտրոնում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930