Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այ սրա մասին էր առյուծների եւ գազանների մասին Ջհանգիրյանի պատմածը»․ Ռուբեն Մելիքյան

Հունիս 20,2022 22:30

«Պարոն Ջհանգիրյանն ակնարկում էր մի անեկդոտ, որն այսօրվա իրավական իրականության խտացված արտահայտությունն է։ Դա այն է, որ սկզբից ձեռնարկվում են ռեպրեսիվ միջոցներ՝ լավ իմանալով, որ դրանք ապօրինի են, բայց այդ ընթացքում մարդկանց տանջում են, տանում-բերում։ Այ սրա մասին էր առյուծների եւ գազանների մասին նրա պատմածը։ Ծանր վիրավորանքի հոդվածը՝ որպես օրինակ»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությանը՝ ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք՝ ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր աղմկահարույց ձայնագրություն է հրապարակել եւ հայտարարել, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն իրեն հորդորել է հրաժարական տալ, իսկ հրաժարականը պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Լսի, դու գիտե՞ս՝ առյուծը որ անտառում փախնող գազանների պ****-ները պոկում ա, հետո ա հաշվում։ Հմի ես քեզ ասում եմ, որ պետք չի տենց բաներ ըլնի, դու էլ ասում ես, որ երեք հատ կա։ Դե ասա ով ա հարուցել ու ասա՝ Ջհանգիրյանն ասում ա հարուցողի մ*** ****»,-այդ թվում ասել էր Գագիկ Ջհանգիրյանն այդ խոսակցության ժամանակ։

Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ այս ամենից ակնհայտ է, որ կա պաշտոնապես ձեւակերպված սկզբունք, որը կարելի է անվանել սկզբում քրեական հետապնդում, հետո նոր՝ ճշմարտության ի հայտ բերում։ Մելիքյանի բնորոշմամբ՝ ձայնագրությունից նաեւ ակնհայտ է Ռոբերտ Քոչարյանի հանդեպ ընդգծված հակաիրավական մոտեցումը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930