Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը Մինսկի խմբում՝ հանուն ԼՂ խնդրի կարգավորման. ԱՄՆ փոխպետքարտուղար. «Ազատություն» ռ/կ

Հունիս 20,2022 21:07

Չնայած Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Միացյալ Նահանգները խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն Ղարաբաղի հարցում պատրաստ է շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանուն խնդրի խաղաղ ու տևական կարգավորման, անցած շաբաթավերջին «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը։

Երևան ժամանելուց առաջ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան հանդիպումներ էր ունեցել Վրաստանում ու Ադրբեջանում։

Քերըն Դոնֆրիդ. ԱՄՆ-ը շարունակում է ասել, որ մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահության գործընթացին: Մենք շարունակում ենք հավատալ, որ դա շատ կարևոր ձևաչափ է՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ կարևոր է, որ մենք տարբեր ձևաչափեր պահպանենք՝ փորձելով առաջ տանել խաղաղությունը: Եվ մենք կշարունակենք դա անել առաջիկայում:

«Ազատություն». – Համագործակցելո՞վ Ռուսաստանի հետ:

Քերըն Դոնֆրիդ. – Այո՛։ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է: Այնպես որ, այո՛: Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը կշարունակեն այդ ձևաչափը։

«Ազատություն». – Բայց կա ևս մեկ խոչընդոտ. Ալիևն ասում է` «կարիք չկա, շնորհակալություն»:

Քերըն Դոնֆրիդ. – Դե, Ադրբեջանը չի աջակցում Մինսկի խմբի համանախագահության գործընթացին։ Միացյալ Նահանգներն աջակցում է, և մենք մասնակցում ենք այդ գործընթացին և կշարունակենք մասնակցել։

Ի պատասխան «Ազատության» հստակեցնող հարցին՝ փոխպետքարտուղարը տեղեկացրեց՝ Մինսկի խմբի թեման բարձրացրել է նաև Ադրբեջանի նախագահի հետ իր հանդիպման ընթացքում, այլ մանրամասներ, սակայն, չփոխանցեց։

Բաքվում` Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցություններից հետո ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ասել էր՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու լավ հեռանկար կա։

Նույնը նա կրկնեց նաև Երևանում՝ ընդգծելով. «Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել այդ գործընթացին. մենք շատ ենք ցանկանում օգտակար լինել: ԱՄՆ-ը նաև անդամ է Մինսկի խմբի համանախագահության, որը կարևոր դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ մենք հավատարիմ ենք մնում այդ գործընթացին։ Մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը ևս կարևոր դեր է խաղում։ Այնպես որ, ես զգում եմ, որ սա հնարավորությունների պահ է տարածաշրջանի համար, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի օգնենք Հայաստանին խաղաղության հասնելու համար»։

Իսկ արդյո՞ք հնարավոր է հասնել տևական խաղաղության, երբ Ադրբեջանի նախագահը պարբերաբար վերադառնում է ռազմատենչ հռետորաբանությանը, խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին ու տասնյակ հայերի պահում Բաքվի բանտերում, հարցրինք փոխպետքարտուղարին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930