Լրահոս
Օրվա լրահոսը

Դոլարի փոխարժեքի և ինվոյսային արժեքների ազդեցությունը կարագի մանրածախ իրացման գների վրա

Հունիս 20,2022 17:52

2021 թվականի հոկտեմբեր և 2022 թվականի մարտ ամիսների ընթացքում 1 կիլոգրամ «Նոր Զելանդական» տեսակի կարագի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 12-15 տոկոսով: Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը բարձրացել է 5-7 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 9 տոկոսով՝ 4312 դրամից դառնալով 4692 դրամ։

2021 թվականի մայիս և 2022 թվականի մարտ ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 16-18 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 7 տոկոսով՝ 4382 դրամից դառնալով 4692 դրամ (տե՛ս Աղյուսակ 1)։
Աղյուսակ 1
2021 թվականի դեկտեմբեր և 2022 թվականի հունիս ամիսների ընթացքում 1 կիլոգրամ «Անքոր» տեսակի կարագի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 6-7 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 10-11 տոկոսով, արդյունքում ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 0.37 տոկոսով՝ 4673 դրամից դառնալով 4690 դրամ։

2021 թվականի հունիս և 2022 թվականի հունիս ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 24-26 տոկոսով: Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 10-13 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը իջել է շուրջ 2.7 տոկոսով՝ 4820 դրամից դառնալով 4690 դրամ (տե՛ս Աղյուսակ 2)։
Գծապատկեր 1-ում պատկերված է «Նոր Զելանդական» և «Անքոր» տեսակի կարագների մանրածախ գների դինամիկան 2022 թվականի մարտից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում։

2022 թվականի հունիս ամսին նկատվել են կարագի մանրածախ իրացման գների իջեցումներ։

Գծապատկեր 1 Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930