Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտորինի բացատրությունները համոզիչ չէին. արժանի է persona non grata հայտարարելուն. ՀԴԿ-ն դիմել է ՀՀ արտգործնախարարին

Հունիս 20,2022 17:12

ՀԴԿ-ն դիմել է ՀՀ ԱԳ նախարարին հետևյալ հարցապնդմամբ.

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը զարմանքով, ապա վրդովմունքով արձանագրեց ՀՀ-ում ԵՄ դեսպան տկն․ Անդրեա Վիկտորինի՝ դիվանագիտական տեսանկյունից անընդունելի, ՀՀ տարածքային ամբողջականությունը հարցականի ենթարկելու փորձի հրապարակային դրսևորումը։

Մենք սպասում էինք, որ ՀՀ ԱԳՆ ի պաշտոնե կարձագանքի Մեղրիում տկն․ դեսպանի կարծես հատուկ դիտավորությամբ պատրաստված պայուսակ-քարտեզի ցուցադրությանը, որտեղ ոչ միայն չկար Արցախի Հանրապետությունը, այլև ՀՀ Մեղրու տարածքը պատկերված էր որպես Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցք՝ այն էլ ԵՄ դրոշի հովանու ներքո։

Տկն․ Վիկտորինի բացատրությունները ոչ միայն համոզիչ չէին, այլ, ըստ էության, քնարական զեղումներ էին՝ խնդրի էության հետ կապ չունեցող։ Որևէ կերպ անհնար է ենթադրել անգամ, որ նման բազմափորձ դիվանագետը հաշվի չի առել տեղը, ժամանակը և բնույթն այն «նվեր-քարտեզի», որի միջոցով անուղղակի նպաստում է համաթուրքական ծրագրերի իրականացմանը՝ հանրայնացնելով դրանք մեր տարածաշրջանի պետությունների համար:

Կարծում ենք, որ գոնե ՀՀ ԱԳՆ-ին պետք չէ բացատրել նման քայլերի վտանգավորության աստիճանը և հետևանքները։

Համոզված ենք, որ ՀՀ ԱԳՆ-ն պետք է տկն․ դեսպանին կանչեր բացատրությունների, որից հետո, ըստ դիվանագիտական կանոնների, հայտարարեր նրան person non grata։

ՀԴԿ նախագահության անունից՝ կուսակցության նախագահ՝  

Ա․Գ․ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930