Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախության սերունդը Արցախյան շարժման սերնդի կողքին է»

Հունիս 20,2022 17:04

Ես Հայաստանի երրորդ հանրապետության անկախ սերնդի ներկայացուցիչ եմ։ Մեր սերունդը բախտավոր է, քանի որ ձևավորվել է անկախ երկրում։

Մենք լիովին գիտակցում ենք, որ այդ բախտին մեզ արժանացրել է մեր ավագ սերունդը՝ մեր ծնողները, և, բացի անկախությունից, պարգևել է նաև Արցախյան հաղթանակ ու ազգային արժանապատվություն՝ հաղթահարելով Խորհրդային կարգերը, թշնամուն, շրջափակումը, տնտեսական ճգնաժամը, երկրաշարժը, մութն ու ցուրտը, հարազատների կորուստները։

Մենք կիսում ենք Արցախյան աղետի և Հայաստանի մասնատման հետևանքով առաջացած նրանց վիշտը։ Ընկալում ենք, որ այս կորուստը երիտասարդ տարիքից նրանց ներդրած ջանքերի տապալումն է, Արցախյան շարժման և պատերազմի ժամանակ կորցրած տարեկից ընկերների հիշատակից առաջացող սրտի մորմոքը։

Մենք ընկալում ենք նաև, որ մեր ավագ սերնդի, մեր ծնողների ջանքերը կրողն ենք, ազգային նպատակների շարունակողը։ Մենք համերաշխ ենք մեր ծնողների հետ, նրանք մեր կողքին են, մենք՝ նրանց, բոլորս միասին՝ Արցախի և Հայաստանի․ պայքարը միասնական է ու անվերջ։

Թեև թե՛ անկախության, թե՛ Արցախյան շարժման սերնդից շատերը մտքից հանել են Արցախը և հաշտվել են կորստի ու հայերի նվաստացման հետ, սակայն մենք հոժարաբար, պատվով և սիրով ենք ստանձնում մեր նախնիներից մեր ծնողներին հասած և մեզ փոխանցված պատասխանատվությունը։ Մենք էլ մեր նախնիների ու ծնողների պայքարը փոխանցելու ենք մեր հետնորդներին։
Նույնը ակնկալում ենք անկախության ու արցախյան սերնդի այն մարդկանցից, որոնք այս պահին հաշտվում են հայրենիքի մասնատման և Արցախը հայաթափելու ու թշնամուն հանձնելու հետ։ Մեծ հույս ու նպատակ ունենք, որ եկող սերունդների մեջ չեն լինի այնպիսիք, ինչպիսիք եղան անկախության ու Արցախյան շարժման սերունդներում․ հայրենադավության ու հայրենազրկման կազմակերպիչներ և այն հանդուրժողներ։

Լինելով նաև Հայաստանի առաջին հանրապետությունից ի վեր չորրորդ սերունդը, այսինքն, հայերին պետություն պարգևողների ծոռները, մեր նպատակադրվածությամբ ու նվիրվածությամբ ցույց ենք տալու, որ ոչինչ չի մոռացվի, ոչ ոք չի մոռացվի։

Հովհաննես Իշխանյան, լրագրողներ Վահանչերազ Իշխանյանի և Ռուզաննա Խաչատրյանի որդի

Նարե Սիմոնյան, մանկավարժներ Վիլեն Սիմոնյանի և Ռուզաննա Բազիյանի դուստր

Ասպրամ Կրպեյան, պատմաբաններ Թաթուլ Կրպեյանի և Իրինա Բարսեղյան-Կրպեյանի դուստր

Արսեն Ղազարյան, ինժեներներ Համլետ Ղազարյանի և Արուս Խալաթյանի որդին

Հրաչուհի Միրզոյան՝ քիմիկոսներ Հրաչիկ Միրզոյանի և Սոնա Հունանյանի դուստր

Փիրուզա Մուսայելյան, էլեկտրիկ Գրիշա Մուսայելյանի և մանկավարժ Անժելա Մանուչարյանի դուստրը

Բյուրակն Իշխանյան, լրագրողներ Վահանչերազ Իշխանյանի և Ռուզաննա Խաչատրյանի դուստր

Գայանե Անանյան, տնտեսագետ Մարտուն Անանյանի եւ մանկավարժ Լուսինե Ղույումչյանի դուստրը

Արփի Մուրադյան

Գոհար Հարությունյան

Արամ Պապոյան

Լոռեցյան Ստելլա։ Ծնողներս՝ Լոռեցյան Արթուր ու Գալստյան Նելլի։

Արմեն Վելիցյան

Սյուզաննա Գասպարյան

Լուսինե Արշակյան

Վահագն Միքայէլեան

Մարիաննա Քոչարյան

Արմիկ Ստեփանյան

Քրիստինե Ասլանյան Հրանտի

Արամ Պալյան
Վահե Օհանեսի Սալահյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930