Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Չալաբյանի գործը, ըստ Էդգար Ղազարյանի, բացարձակ դատարկ է իր տրամաբանության տեսանկյունից. մինչ օրս ձերբակալված չէ գաղտնալսումն իրականացնող անձը

Հունիս 20,2022 16:24

«Ավետիք Չալաբյանի նման ամբասիր քաղաքական գործիչներ մեր հասարակությունում շատ չեն, վստահ կարելի է ասել, որ Ավետիք Չալաբյանը և նրա կարգի գործիչները պարզապես վտանգ են ներկայացնում Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության համար, հատկապես այս ժամանակաշրջանում, երբ ակտիվ քաղաքական գործողություններ են իրականացվում»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում կարծիք հայտնեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, «Համախմբում» նախաձեռնության անդամ Էդգար Ղազարյանը: Նա հեգնանքով նկատեց նաեւ, որ իր խորին համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը Չալաբյանին ձերբակալել եւ կալանավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պահանջով կամ ցանկությամբ, քանի որ, վերջին շրջանի իր ուսումնասիրությունների առանցքում պահում էր Արցախի անվտանգության խնդիրները, Փառուխի իրադարձությունները, ՊԲ-ի լուծարման գործընթացը, որն ավարտին կհասցվի արդեն մեկնարկած այս զորակոչով:

Ավետիք Չալաբյանի գործը, ըստ Էդգար Ղազարյանի, բացարձակ դատարկ է նաեւ իր տրամաբանության տեսանկյունից. մինչ օրս ձերբակալված չէ գաղտնալսումն իրականացնող անձը, Հայաստանի իրավապահ մարմինները անգործունակ եւ անպիտան են գտնվել՝ բացահայտելու համար գաղտնալսող անձին: Ըստ բանախոսի, անօրինական տեղեկատվական նյութն ընդունվել է, որպես քրեական գործի հիմք, բայց գաղտնալսողը մինչ օրս բացահայտված չէ: Բացահայտված չէ նաեւ այն անձը, որը շահադիտական մոնտաժ է իրականացրել, ինչպես նաեւ պարզ չէ այն անձը, որը շահագրգիռ է եղել այդ նյութը ձայնագրելու, մոնտաժելու, հրապարակելու եւ տարածելու մեջ:

Ոստիկանության գործողություններն ամբողջության մեջ դիտարկելով, Էդգար Ղազարյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ հղի կնոջը սպանած ոստիկանության ծառայողն ազատության մեջ է: Ազատության մեջ է նաեւ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի պետ Սարգիս Հովհաննիսյանը, որը ուղիղ եթերում խուլիգանական վարքագիծ էր դրսեւորում՝ խոչընդոտելով լրագրողների աշխատանքը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930