Լրահոս
Օրվա լրահոսը

Ավանեսյան. Բարեփոխումների փուլում ենք. Պետական առողջապահական գործակալությունը կարևոր դեր է ստանձնելու առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման ճանապարհին

Հունիս 20,2022 16:16

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱՆ Պետական առողջապահական գործակալության աշխատակազմին է ներկայացրել գործակալության նորանշանակ պետ Ահարոն Բարսեղյանին։

Շնորհավորելով վերջինիս` առողջապահության նախարարը համոզմունք է հայտնել, որ Ահարոն Բարսեղյանի նշանակումը կնպաստի առողջապահական համակարգում ՊԱԳ-ի դերի և նշանակության բարձրացմանը:

«Մենք բարեփոխումների փուլում ենք: Պետական առողջապահական գործակալությունը կարևոր դեր է ստանձնելու առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման ճանապարհին: Պահպանելով կուտակած մասնագիտական լավագույն փորձը` գնում ենք հիմնարար փոփոխությունների, ինչը հիմք կծառայի ապահովագրության ֆոնդի ստեղծման համար, որը պետք է բավարարի արդյունավետ, թափանցիկ, մարդակենտրոն, նոր տեխնոլոգիաների լայն կիրառմամբ գործող կառույցի ընդունված չափանիշներին: Իսկ բարեփոխումներն ուղեկցվելու են ՊԱԳ-ի կարողությունների ընդլայնմամբ և պայմանների բարելավմամբ»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:

Ահարոն Բարսեղյանը շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության համար:

«Վստահ եմ, որ առողջապահական համակարգի խորքային բարեփոխումների արդյունքում կունենանք առողջ, մրցունակ և արդյունավետ աշխատող առողջապահական գործակալություն, որը կօգնի լիարժեք իրականացնել մեր առջև դրված խնդիրները»,-ասել է Ահարոն Բարսեղյանը:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930