Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զոհվածի հայրը պահանջում է մայոր Վահան Իշխանյանին դատել 400 տարի. «Բայց նման մարդկանց դատել չի կարելի, նման մարդանց պետք է գնդակահարել»

Հունիս 20,2022 16:06

«Հլը որ դատարանում ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է ընթանում, բայց նման մարդկանց դատել չի կարելի, նման մարդանց պետք է գնդակահարել, քանի որ կերել է 5000 երեխու գլուխ»,- այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի միջանցքում Aravot.am-ի հետ զրույցում ասաց զոհված զինծառայողներից մեկի հայրը՝ Գեղամ Ղազարյանը:

Դատարանում ընթանում էր զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործով դատական նիստը: Ըստ մեղադրանքի, Վահանյանը 44-օրյա պատերազմի օրերին վերցրել է կապի միակ միջոցը եւ փախել մարտադաշտից՝ դիրքում անպաշտպան թողնելով իր ենթակայության տակ գտնվող զինվորներին ու 16 զինծառայող զոհվել է, 7 զինվոր գերեվարվել, 6-ը՝ վիրավորվել, 1-ը մինչ օրս անհետ կորած է համարվում, զինվորների մի մասին էլ 70 օր շրջափակման մեջ մնալուց հետո հրաշքով հաջողվել է փրկվել: Վահանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 380-րդ հոդվածի 1-ին մասով: Նա իրեն մեղավոր չի ճանաչում։

Զոհվածի հայրը մեզ հետ զրույցում հարցին՝ դատարանից ի՞նչ պատիժ եք ակնկալում՝ պատասխանեց. «Ինքը 5000 երեխու գլուխ է կերել, այսինքն՝ բոլորը, ովքեր որ դավաճանել են,դրանք պետք է դատվեն ամեն երեխու համար 1 տարի: Եթե Ամերիկայում կարում են դատեն 500 տարի, 300 տարի, այդ օրենքը այստեղ էլ պետք է գործի: Ամեն մի երեխու արյան համար՝ 1 տարի հոդված, այսինքն, ինքը, որ տարել է մեր երեխեքին մսաղաց՝ 400-ի կարգի, իրան պիտի 400 տարի դատեն: Ես պարզ ասել եմ՝ իրան բաց թողեցին, ես խփելու եմ իրան, կորցնելու բան չունեմ: Երկու տղա ունեի, տվի հայրենիքին, տունս քանդին՝ վսյո, ես կորցնելու բան չունեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930