Հունիսի 20-ին, ժամը 09։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Վահագնի թաղամասի մոտակայքում, հայտնաբերվել է զինամթերք։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ հայտնաբերվածը ՁՀՆ-7-ի նռնակ է՝ առանց առաջնային պայթուցիչի, որը ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է հրաձգարան՝ հետագա ոչնչացման։
ԱԻՆ
Կարդացեք նաև