«Կա մի արեւելյան ասացվածք, երբ ծաղրածուն մտնում է թագավորական պալատ` նա դրանից թագավոր չի դառնում, բայց պալատը վերածվում է կրկեսի: Մենք մոտավորապես այդ վիճակում ենք գտնվում»,- «Հայելի» ակումբում ասաց երաժշտական պրոդյուսեր Կարեն Ծատուրյանը:
«Այսօր Հայաստանի բնակչության 80 տոկոսից ավելին գտնվում է թյուրիմացության մեջ, մարդիկ իրականությունը չեն հասկանում, չեն հասկանում, թե ով է իրենց ղեկավարում: Այն գաղափարը, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը դավաճաններ են, միգուցե իր արդիականությունը կորցնում է արդեն: Բազմաթիվ ինֆորմացիաներ կան, որ այս մարդիկ գուցե օտարերկրյա ինչ-որ ծառայությունների լրտեսներ են: Այդ առումով իրենք փայլուն իրենց գործը անում են: Իրենք կործանում եմ երկիրը այսօրվա օրով` հասկանալով կարեւոր մի բան. այն համերաշխությունը, որ իրենք ուզում են ստեղծել Հայաստանի եւ իրեն շրջապատող երկրների հետ, իբր խաղաղության դարաշրջան եւ այլն, գիտակցաբար փոխարինում են ներքին հակամարտությամբ:
Վերջին իրադարձությունները, հենց երեկվանը (Գ․ Հ․–նկատի ունի Արագածոտնի մարզի կրակոցներն ու սպանությունը) դրա վառ ապացույցն են: Այսինքն, երկրի ներսում արհեստականորեն ստեղծում են թշնամիներ: Դա շատ լավ տեխնոլոգիա է, եւ թշնամությունը ստեղծվում է այն մարդկանց միջոցով, որոնք բացարձակ թյուրիմացության մեջ են: Առաջին հերթին՝ նկատի ունեմ այն մարդկանց, որոնք ինչ-որ կերպով պաշտպանում են այսօրվա իշխանություններին եւ անձամբ Նիկոլ Փաշինյանին»,-ասում է երաժշտական պրոդյուսերը:
Նա մի օրինակ բերեց. «Ես չեմ մոռանա, թե ինչպես էր Շիրակի մարզում Գեղամ Մանուկյանի վրա բարձր գոռալով մի տարեց մարդ ասում` դու երեսուն տարի թալանել ես, դե գնա գերիներին բեր…Միգուցե այս մարդն անկեղծ էր իր վրդովմունքի մեջ, բայց դիմելով Գեղամ Մանուկյանին, դու արդյոք հասկանում ե՞ս, այ Շիրակի մարզի ներկայացուցիչ, որ դիմում ես մի մարդու եւ պարտադրում անել մի բան, որը նրա հետ կապ չունի»:
Կարդացեք նաև
Կարեն Ծատուրյանը զարմացած է. «Այն մարդիկ, որ ասում են` Նիկոլն եկավ, ամեն ինչ էժանացավ, իրենց կարծիքը ո”նց կարելի է հաշվի առնել … Այս մարդիկ թյուրիմացության մեջ են, չեն տեսնում, թե իշխանություններն ուր են տանում այս երկիրը»:
Նրա ձեւակերպմամբ, Հայաստանի մեջ մարդ գնդակահարողները արժանապատվություն չունեն, ուղղակի բնազդներ ունեն. «Հայրենիք ենք կորցնում, դուք հայրենիքի բառի իմաստը հասկանում ե՞ք, դուք արժանի՞ եք լավ ապրելու, այ թյուրիմացության մեջ գտնվողներ, որ ներքուստ պատրաստ եք նապաստակի պես փախնել էս երկրից , դրա համար էլ, ինչքան հնարավոր է խառնում եք, կրակում եք այն մարդկանց վրա, որոնք չեն ուզում կորցնել հայրենիքը»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ