«Արցախի ճակատագիրը վտանգված է, եթե չլինի Արցախը, չի լինելու Հայաստանը»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Նա անդրադառնալով Փառուխի դեպքերին, ասաց, որ չի կարելի քարկոծել ռուսական կողմին եւ ասել, որ չի կատարել իր պարտավորությունը, հատկապես, որ ՌԴ-ից է կախված Արցախի անվտանգությունն ու ապագան․ «Բայց դա չի նշանակում, որ մեզանից բան կախված չէ։ Մենք ունենք բացարձակ հնարավորություն բոլորի հետ ունենալ լավ հարաբերութուններ, որովհետեւ մենք ունենք սփյուռք։ Այ մարդ, արեւմտամետ եք, ձեր ցավը տանեմ, սիրեք արեւմուտքը, բայց դա չի նշանակում, որ պետք է ատեք Ռուսաստանը եւ հակառակը։ Ադրբեջանում հայատյացությունն ու ահաբեկչությունը պետական քաղաքականություն է եւ դա տեսել են ռուս խաղաղապահները, որոնք դարձել են նույն թիրախը։ Փառուխի դեպքը եղել է ահաբեկչություն, հարված ոչ միայն Արցախին, նաեւ՝ ռուս խաղաղապահներին»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ