«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգում վթարի պատճառով։
Այժմ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։
Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ