Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, լեգենդար ֆուտբոլիստ Էդուարդ Մարգարովին ծննդյան 80-ամյակի առթիվ
«Ես մեկն եմ նրանցից, ովքեր տասնամյակներ առաջ շտապում էին Երևանի «Հրազդան» մարզադաշտ՝ Երևանի «Արարատի» աստղային կազմում տեսնելու Ձեր յուրահատուկ խաղն ու սպասված գոլերը…
Ես մեկն եմ նրանցից, ով տեսել է, թե ինչպես էին Երևանում տղաներն իրենց շապիկներին «9» համարը գրում՝ նմանվելու Ձեզ…
«Արարատի» ֆուտբոլային լեգենդն իրականություն է դարձել նաև Ձեր՝ անկրկնելի հարձակվող Էդուարդ Մարգարովի դիտարժան խաղի ու յուրահատուկ տեխնիկայի շնորհիվ, որոնք Դուք ցուցադրել եք՝ հանդես գալով նաև ԽՍՀՄ բոլոր հավաքականներում՝ պատանեկանից մինչև ազգային…
Կարդացեք նաև
Մաղթում եմ Ձեզ, հարգարժան Վարպետ, առողջություն, արևշատություն և ամենայն բարիք»,-մասնավորապես ասվում է շնորհավորական ուղերձում։
ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակ