Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանության կազմը կամ նրանց ծնողները մինչեւ 1998-ը իշխանություն էին եւ նրանց մեջ ներդրվել է ատելությունը 1998-ից հետո եկողների հանդեպ»․Աղվան Վարդանյան

Հունիս 19,2022 20:56

Վերջին օրերին ավելի հաճախ է հնչում հարցը, թե գործող իշխանությունը արցախյան հակամարտության կարգավորման պատմության մասին խոսելիս ինչո՞ւ է սկսում 1998 թվականից, երբ իրականում այդ հակամարտության կարգավորման գործընթացը սկսվում է 1994 թվականի հրադադարից:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը  այդ մասին Aravot.am-ին ասաց. «Եթե դուք նայեք այս իշխանության կազմը, կառուցվածքը, կտեսնեք տասնյակ ու տասնյակ մարդկանց, որոնք նախկիններից նախկին են ձեւակերպված, կամ այդ ամենանախկինների զավակներն են: Այսինքն, էն մարդկանց սերունդն են, որոնք մինչեւ 1998  թվականը իշխանության էին եւ իշխանությունից հեռացումը նրանց մեջ թույն ու վրեժխնդրություն է կուտակել մեկ մարդու հետեւողական քայլերի շնորհիվ: Այդ պատճառով նրանք մինչեւ 98 թվականը չեն հիշում, չեն քննադատում: Նրանք կամ նրանց ծնողները մինչեւ 98 թվականը իշխանություն էին եւ նրանց մեջ ներդրվել է այդ վրեժխնդրությունը, ատելությունը 1998-ից հետո եկողների հանդեպ: Իսկ 98 թվականին իշխանությունը փոխվել է հենց Արցախի հարցով, Արցախի գերկարեւորումով, Արցախի հարցով առաջին նախագահի վերաբերմունքով, հոդվածներով, հարցազրույցներով, դիրքորոշումով: Այնպես որ, սա ինչ-որ տեղ բնական է, ինչպես որ կարող ենք բնական համարել առաջին նախագահի վրեժխնդրությունը, ատելությունը դաշնակցության հանդեպ, որ գալիս է իր ծնողներից»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930