Հունիսի 18-ին Իջևանի մշակույթի տանը տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս տղաներին նվիրված «Պատիվ… Հայրենիք… Որ չծնկի սերունդս գալիք» գրքի հանձնման արարողությունը տղաների հարազատներին:
Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ, զոհվածների հարազատներ և հյուրեր:
Գրքում ներկայացված է Տավուշի մարզի 48 հերոս տղաների կյանքի պատմությունը: Գրքի հեղինակն է «Գթության մայր» Միջազգային միության նախագահ Լիլիթ Չիբուխչյանը։
Մարզպետարանի աշխատակիցները մարզպետ Հայկ Ղալումյանի անունից զորակցության խոսք և ծաղիկներ փոխանցեցին հերոսների մայրերին և կանանց, շնորհակալություն հայտնեցին տիկին Չիբուխչյանին՝ այս պատասխանատու գործունեությունն իրականացնելու համար:
Կարդացեք նաև
Տավուշի մարզպետարան