Լրահոս
Օրվա լրահոսը

Ասպրամ Կրպեյան. «Մենք մերժում ենք բռնության բոլոր դրսեւորումները, դա լինի կալանավայրում, հոգեբուժական հաստատությունում, ընտանիքում, փողոցում, ընդդիմադիր գործչի կամ իշխանամետ գործչի նկատմամբ»

Հունիս 19,2022 14:40

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ օրերս ներկայացրել են քրեակատարողական հիմարկներում եւ հոգեբուժական հաստատություններում կանանց նկատմամբ իրականացվող բռնությունների ուսումնասիրության արդյունքները եւ հայտնել իրենց մտահոգությունները:

Aravot.am-ը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանին խնդրեց իր կարծիքը հայտնել այդ մերժելի երեւույթների մասին:

«Քանի որ վերջին չորս տարվա գործողությունների ընթացքում հասկացանք, որ տարատեսակ հարթություններից  ժողովրդավարություն, մարդու, հատկապես՝ կանանց եւ երեխաների իրավունքներ հորջորջող կազմակերպությունները հիմնականում այլ օրակարգեր են սպասարկում եւ դրանք բնավ միտված չեն իրական ժողովրդավարության եւ այդ արժեքների պահպանմանը, ենթադրում եմ, որ օրակարգը այս պահին  ոչ միայն խորհրդարանական, այլ նաեւ ընդհանրապես ընդդիմադիր կանանց, խաղաղ անհնազանդություն իրականացնող արժանապատիվ կանանց, քաղաքացիների նկատմամբ կիրառվող բռնի ուժից շեղելն է: Կարծում եմ, նրանք նոր առաջադրանք են փորձում իրականացնել:

Մենք, բնականաբար, մերժում ենք բռնության բոլոր դրսեւորումները եւ անխտիր բռնության բոլոր դրսեւորումները պետք է խիստ դատապարտման արժանանան: Դա լինի կալանավայրում,  հոգեբուժական հաստատությունում, ընտանիքում, փողոցում,  ընդդիմադիր գործչի կամ իշխանամետ գործչի նկատմամբ: Սա իմ եւ իմ թիմակից ընկերների համոզմունքն է: Մենք բռնությունը մերժում ենք, հանրությանը փոխադարձ սիրո եւ համերաշխության կոչեր ու հորդորներ ենք հնչեցնում «Դիմադրության» շարժման բոլոր հանրահավաքներում ու երթերում: Սա չտեսնել ու չհաստատել ոչ ոք չի կարող:

Ես կուզեի,  որ կանանց իրավունքների պաշտպան կազմակերպությունների առաքելությունը ծառայի իրական նպատակներին, այլ ոչ թե օտարերկրյա, մասնավորապես,  թուրք-ադրբեջանական տանդեմի շահերին: Այսպես ասում եմ, որովհետեւ այսօրվա իրենց համառ լռությունը հենց դրա հաստատումն է, վկայությունը, որ իրենք Հայաստանում ոչ թե հայ մարդու իրավունքների պաշտպանության ջատագովն են, այլ արհեստածին, արհեստական տպավորություն ստեղծելուն միտված գործունեություն են ծավալում՝ իբր, Հայաստանում բոլորի իրավունքները հարգվում են, եւ առավել եւս, իբր Հայաստանում կա ժողովրդավարություն»,-պատասխանեց պատգամավորը:

Ասպրամ Կրպեյանը անդրադարձավ նաեւ ԱԺ իշխող խմբակցությունում ընդդիմադիր որոշ պատգամավորների մանդատից զրկելու հավանական քննարկումներին: «Ես չեմ մեկնաբանում իրավաբանական եւ բարոյական առումով չհիմնավորված կարծիքներ: Մի բան հստակ է. ես, իմ գործընկերները այնտեղ ենք, որտեղ իրենց պայքարի մանդատ տված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են: Եվ այնտեղ ենք լինելու այնքան ժամանակ, քանի դեռ դրա անհրաժեշտությունը կա: Իսկ փողոցում, թե խորհրդարանում, դա արդեն մեզ մանդատ տված քաղաքացիները կորոշեն»-ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    դատապարտեք ուրեմն նաև Գյումրիում ձեր կողմից ծեծի ենթքրկված ծերունիների դեպքը և մի հերոսացրեք նրանց ծեծողներին․․․

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930