Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Քննչական ծիծաղելի աճպարարությունը

Հունիս 19,2022 13:40

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը տելեգրամի իր ալիքում գրում է.

Կարդում եմ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի և MediaHub.am-ի լրագրողի և օպերատորի միջև Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում կատարված դեպքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչը որոշումը և շատ տարօրինակ հանգամանքներ բացահայտում:

Պարզվում է, որ ՊՊԾ բոլոր այն ծառայողները, որոնք եղել են դեպքի ականատեսներ, իրենց բացատրություններում հստակ նշել են, որ կատարվել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հանցագործություն:

Առանց որևէ բացառության բոլոր ՊՊԾ ծառայողներն իրենց բացատրություններում պնդում են, որ կոնկրետ ծառայակիցը փակել է տեսախցիկի օբյեկտիվը, որպեսզի հնարավոր չլինի նկարահանել և լուսաբանել իրադարձությունը (ՊՊԾ պետի գործունեությունը): Բացի դրանից նրանք պնդում են, որ փորձել են հեռացնել լրագրողին դեպքի վայրից, սակայն լրագրողը և օպերատորն այդպես էլ չեն հեռացել: Կարդում ես ու մտածում, թե լավ, բա էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ արարքը դառնա լրագրողի մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտում:

Այս ամենից հետո քննիչը եզրահանգել է, թե հանցագործություն տեղի չի ունեցել: Շուտով բողոքը պատրաստ կլինի և կտեսնենք, թե դատախազությունում մնացե՞լ է արդյոք մասնագիտական արժանապատվությունը:

Քննիչի որոշումը բացահայտ ծաղրանք է քրեական իրավունքի նկատմամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930