Երեկ՝ հունիսի 18-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:45-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Արա Աղաբաբյանը իր վարած BMW 228 մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին և մասամբ հայտնվել դրա վրա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: