Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ուրբաթ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:
Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նախարարները քննարկել են տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը, այդ թվում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը՝ ընդգծելով եռակողմ պայմանավորվածությունների դրույթների լիարժեք կատարման անհրաժեշտությունը:
Լավրովն ու Բայրամովը պայմանավորվել են շարունակել քնարկումները Լավրովի՝ Բաքու կատարվելիք այցի ընթացքում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ