Լրահոս
Օրվա լրահոսը

Լաո՛, դու զարթնել ե՛ս… Դու մեղավոր չե՛ս. Ռուբեն Հակոբյան

Հունիս 18,2022 15:28

Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Երևի արժանի՞ ենք…

Ադրբեջանի համար այլևս Արցախի հարցը, որպես այդպիսին, գոյություն չունի…
Մինսկի խումբն էլ Ալիևի հետևողական աշխատանքի և Արևմուտքի ձեռամբ արդեն դե ֆակտո դադարել է գոյություն ունենալ… Պետք չի ինքնախաբեությամբ զբաղվել…

ԱԺ-ում էլ կապիտուլյանտը, ըստ էության, բացահայտ հայտարարեց, որ նույնիսկ ի՛նքը հույսեր չի կապում իր իսկ կողմից նախաձեռնած խաղաղության օրակարգի հետ, ինչը իշխանությունը պահելու դիմաց նրան խոստացել, նաև՝ պարտադրել են դրսից…

Վերջին օրերին Ալիևի կողմից արդեն Հայաստանի տարածքները նվաճելու մասին արված ռազմատենչ հայտարարություններն իրական վտանգ են ներկայացնում մեր պետության համար և ակնհայտ է, որ պատերազմը չոքել է մեր սահմաններին…

Լա՛վ, նախկին ավանդույթներին հավատարիմ, իսկապես, պետք է շարունակենք ինքներս մե՛զ պարտվելով կորցնել մեր պետությունն ու պետականությո՞ւնը…

Արցախը գլխատած այս դահիճն իշխանությունը զավթելու և պահելու համար գրավեց Ռադիոտունը, շրջափակեց դատարաները՝ աշխատավայրի մուտքի մոտ զգետնելով դատավորի, ամենօրյա ռեժիմով ոտքերը մաքրեց և այսօր էլ շարունակում է մաքրել ՀՀ Սահմանադրության վրա…

…Իսկ մե՞նք…

Հ.Գ. Լաո՛, դու զարթնել ե՛ս… Դու մեղավոր չե՛ս…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930