«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքական գործիչ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
– Պարոն Բոստանջյան, ընդդիմությունը մեկ ամսից ավելի փողոցային պայքար էր մղում` պահանջելով վարչապետի հրաժարականը, սակայն, ինչպես տեսանք, տեսանելի արդյունք չարձանագրվեց, Նիկոլ Փաշինյանը շարունակում է զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Ձեր կարծիքով` ինչո՞ւ հերթական անգամ ձախողվեց ընդդիմության պայքարը:
– Կան տարբեր կարծիքներ եւ գնահատականներ: Հասկանալի է, որ ընդդիմությունը հետապնդում էր ընդամենը մեկ նպատակ` հեռացնել Նիկոլ Փաշինյանին, իրականացնելով իշխանափոխություն, սակայն, հավանաբար, հասարակությունը դեռեւս դրան պատրաստ չէ: Հասարակական անհրաժեշտ աջակցություն տեղի չունեցավ: Նրանք պետք է փոխեն իրենց մարտավարությունը, իհարկե՝ ես չեմ կարող ասել, թե մարտավարության փոփոխության պարագայում ինչ մոտեցումներ կկիրառվեն, սակայն, բոլոր դեպքերում, հասկանալի է մեկ բան` մենք գործ ունենք պարտված իշխանության հետ, բոլոր պարագաներում գնահատականներ տալն ավելորդ է: Պարտվածը պետք է հեռանա: Այս պահին ստեղծված իրավիճակի ելքն անորոշ է: Ես ինքս, չեմ համարձակվում ասել, թե ինչ պետք է մտածեն ընդդիմադիրները: Հավանաբար, համառորեն չհեռացողին պետք է հեռացնեն, ոչ թե առաջարկեն հեռանալ:
– Ինչպե՞ս: Կարծում եք՝ ընդդիմադիրների գործողությունները կտրո՞ւկ չեն:
Կարդացեք նաև
– Այո, այդպես կարող ենք դիտարկել: Հասարակությունը բազմաշերտ է իր կեցվածքով: Շատերը երկրի մասին անգամ չեն էլ մտածում, մտածում են միայն իրենց սոցիալական խնդիրների մասին` մեծ եկամուտ ունենան, գնաճ չլինի, նրանց չի հետաքրքրում, թե ինչ աշխարհաքաղաքական իրավիճակ է: Արցախի հարցը եւս այդ զանգվածին հետաքրքիր չէ, ու ասեմ, որ նման մարդիկ քիչ չեն: 2018 թվականի մայիսին այն, ինչ տեղի ունեցավ, ամենայն հավանականությամբ, տեսանելի եւ անտեսանելի ուժերը կիրառեցին, որպեսզի տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ: Երեւույթի խոցելիությունը կայանում է նրանում, որ այս 4 տարվա ընթացքում որեւէ տեսանելի արդյունքի չենք հասել, փոխարենը բազում կորուստներ ենք արձանագրել:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում