ՀՀ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր հանդիպեցի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի պաշտոնակատար տիկին Լիլա Պիտերս Յահիային և ՄԱԿ գործակալությունների ղեկավարներին:
Քննարկել ենք մարդու իրավունքները, կանանց հիմնախնդիրները, նրանց տնտեսական հզորացումը և ներգրավվածությունը հակամարտությունների կարգավորման գործում»։