Հունիսի 17-ին Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը համայնքապետարանում հյուրընկալել էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:
Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը ծանոթացրեց տիկին Լույոյին առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին, ներկայացրեց տարբեր ոլորտներին վերաբերող ցուցանիշներն, ինչպես նաև համայնքի զարգացման հնարավորություններն ու ուղիները:
Անն Լույոյին նշեց, որ այստեղ նրանք տեսնում են գյուղատնտեսության ու զբոսաշրջության ոլորտներում հետագա համագործակցության համար առկա նախադրյալները: Այցի ժամանակ կողմերը քննարկեցին նաև միջնաժամկետ զարգացմանն ուղղված համագործակցության հետագա հեռանկարները: Հանդիպման ավարտին կողմերը հետագա համագործակցության հույս հայտնեցին:
Կարդացեք նաև
Մեղրիի Համայնքապետարան