Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Երևի թե Դավթյան Արթուրին պիտի շնորհակալություն հայտնենք, որ գոնե էս մարդը դատախազ է աշխատել»․ Արսեն Բաբայան

Հունիս 17,2022 20:50

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի օգնական Աննա Վարդապետյանին գլխավոր դատախազի թեկնածու առաջադրելուն, ասաց․ «Մեզ սպասվում է իրավական համակարգի ամբողջական ոչնչացում։

Դրանից առաջ էլ կարծիք էի հայտնել, որ Նիկոլ Փաշինյանն ատում  է պետությունն ու պետական համակարգը, հնարավոր չէ այլ կերպ փչացնել պետությունն ու պետական համակարգը, քան 36 տարեկան մի աղջկա, որը երբևէ ո՛չ դատախազ, ո՛չ քննիչ , ո՛չ իրավապահ մարմնում, լավ ինչ-որ դատարանում աշխատել է դատավոր օգնական կամ խորհրդական, բերել  ու էս աղջկան նշանակել գլխավոր դատախա՞զ․․․ Սա իրավապահ համակարգը ոչնչացնելու դասական օրինակ է։

Դժվար է նստել ու մտածել, թե էլ ինչպես փչացնել պետական ամենակարևոր կառույցներից մեկը։ Երևի թե Դավթյան Արթուրին պիտի շնորհակալություն հայտնենք, որ գոնե էս մարդը դատախազ է աշխատել,  գոնե գիտեր իր գործը՝ իր բոլոր թերություններով  հանդերձ։

Ընդ որում ասեմ, Աննան Վարդապետյանը վատ մասնագետ չէ, լավ տեսաբան է, շատ լավ քրեական իրավունքի մասնագետ է, բայց դատախազ չէ և իրեն նշանակել դատախազ, դա կնշանակի ամբողջ դատախազությունն ու իրավապահ համակարգի ոչնչացում  սկզբից, տեսնենք ինչ կլինի»,-ասաց Արսեն Բաբայանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930